Մարսում հոսող ջուր կա

marswatcratՆԱՍԱ-ն` Ամերիկյան տիեզերական գործակալությունը հանդես է եկել, Al Jazeera-ի գնահատմամբ, պատմական հայտարարությամբ: Երեկ կառույցը հայտարարել էր, որ այսօր հայտնելու է «Մարսի առեղծվածի լուծման» մասին: Ըստ այդմ` ՆԱՍԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ հայտնաբերվել են ապացույցներ առ այն, որ Մարսում ինչպես սառը, այնպես էլ «հոսող հեղուկ ջուր» է հայտնաբերվել: Գիտնականները առայժմ վստահ չեն այն հարցում, թե ինչ ծագում ունի մարսյան ջուրը: Սակայն կարծում են, որ հնարավոր է` դա գալիս է ստորգետնյա սառույցներից կամ մթնոլորտային ծագում ունի:

Դիտվել է 251 անգամ
 


Այս թեմայով