Մարուքյանն առաջարկում է դուրս գալ «խաղից»՝ հանուն իր եղբոր

էդմոն մարուքյանԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ում եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը գլխավորում է Վանաձորի ավագանու ընտրություններում ԼՀ ցուցակը, երեկ ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել.

«Միավորման բացառիկ հնարավորությունը !

Վաղը՝  (սեպտեմբերի 22-ին) ժամը 18:00-ին, լրանում է Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ինքնաբացարկի վերջնաժամկետը: Քարոզարշավի այս օրերը ցույց տվեցին,որ Վանաձորում իրական հնարավարություն է ստեղծվել՝ հաղթելու Հանրապետական կուսակցությանը: Այս պահին՝ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաղթելու ամենամեծ շանսերն ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և մենք վստահորեն գնում ենք դեպի այդ հաղթանակը:

Սակայն, հիշեցնելով, որ մեր գլխավոր թիրախը եղել և մնում է Հանրապետական կուսակցությունը, ես դիմում եմ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր ուժերին՝ միավորել մեր ջանքերը և համատեղ ուժերով ՀՀԿ-ի նկատմամբ հաղթանակը դարձնել առավել աներկբա և վերջնական:

Կոչ եմ անում՝ օգտվել առաջին անգամ ընձեռված այս բացառիկ հնարավորությունից և հաղթելով ՀՀԿ-ին, Վանաձորում ձևավորել բազմակուսակցական տեղական իշխանություն` բերելով համագործակցային կառավարման նոր մշակույթ: Մենք պատրաստ ենք մի կողմ դնել բոլոր ներկա և նախկին տարաձայնությունները և միավորվել՝ հանուն ավելի բարձր արժեքի և զարգացող Վանաձորի: Ժամանակը սուղ է, հուսով ենք՝ մեր առաջարկը կստանա դրական արձագանքներ և մենք միավորված կհաղթենք Հանրապետական Կուսակցությանը»:

Դիտվել է 112 անգամ
 


Այս թեմայով