Մարուքյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ. Նիկոլ Փաշինյան

arm146892416239ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է պատգամավոր Թևան Պողոսյանի բաց նամակին, որով Պողոսյանը Փաշինյանին ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին հրավիրել էր իրենց տուն՝ գինի խմելու ու մի քիչ մտորելու մեր երկրի ապագայի մասին:

«Հարգելի Թևան.

Շնորհակալ եմ ձեր տուն այցելելու բաց հրավերի համար և սիրով ընդունում եմ, մանավանդ որ պարոն Մարուքյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ։

Միայն մի խնդրանք-պայման. քաղաքական հարցեր չենք քննարկելու։

Քաղաքականությունը ինձ համար գործունեության հրապարակային և սթափ տեսակ է, որը չի կարող որոշվել փակ դռների ետևում, գինու շուրջ։

Կգամ կնոջս և փոքրիկներիս հետ։)»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

 


Այս թեմայով