Մարուքյանը պահանջում է Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ԱԺ պատվո մեդալից

62803ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ դիմել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին` առաջարկելով Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ՀՀ ԱԺ պատվո մեդալից:

«Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ անդրադառնալով Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին Անդրանիկ Նիկողոսյանի կողմից 2 օր առաջ արված հայտարարությանը: Ազգային Ժողովի նախագահին առաջարկել եմ Անդրանիկ Նիկողոսյանին զրկել 2013թ. հոկտեմբերին ստացած ՀՀ ԱԺ բարձրագույն պարգեւ պատվո մեդալից, քանի որ նման դիրքորոշում ունեցող եւ գաղափարներ տարածող գործիչն իրավունք չունի կրելու Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի պատվո մեդալը, քանի որ նա դեմ լինելով Հայաստանի անկախությանը, քարոզում է գաղափարներ, որոնք դեմ են Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ինչպես նաեւ մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ազգային շահերին, եւ մեզ համար մեծ ամոթ է, որ նման անձը կրում է օրենսդրի բարձրագույն պարգեւը:

Կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին միանալ սույն պահանջին»,- գրել է Մարուքյանը իր էջում:

Դիտվել է 24 անգամ
 


Այս թեմայով