Մարուքյանը` Ասլանյանի և ՀՎԿ–ի միջև հուշագրի մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկուշաբթի դիմելու է կառավարություն, որպեսզի գործադիր իշխանությունն ի կատար ածի Սահմանադրական դատարանի որոշումը: Այսինքն՝  դադարեցնի Վանաձորի ավագանու լիազորությունները և նշանակի ՏԻՄ արտահերթ ընտրություններ: Հիմա գնդակը կառավարության դաշտում է:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը մեկնաբանելով այն, որ այսօր Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։

Նա նշեց, որ ՀՎԿ–ն ներկայացնող Արկադի Փելեշյանի քայլն իր համար բնավ անսպասելի չէր: Ըստ նրա՝ ՍԴ-ի որոշումից հետո ՀՀԿ-ն այլ քայլ չուներ, քան բացահայտման գնալ:

 


Այս թեմայով