Հայկ Մարությանը կնոջ հետ այցելել է հիվանդանոց

Քաղաքապետը այսօր ուշ երեկոյան տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ եւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։ Տիկին Հարությունյանը գոտկատեղի շրջանում վնասվածք է ստացել Օպերայի հարակից տարածքում նախօրեին տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ։
Քաղաքապետը հետաքրքրվեց նրա ինքնազգացողությամբ եւ շուտափույթ ապաքինում է մաղթեց։

Ի դեպ, պրոֆեսոր Մուրադյանի սիրալիր առաջարկով Սվետլանա Հարությունյանը կարող է աշխատանքի անցնել Համալսարանական կլինիկայում։

Այս թեմայով