Home » ՄԱՄՈՒԼ » Մարմնավաճառին ծեծելու համար դատապարտվել է 100 հազար դրամ տուգանքի

Մարմնավաճառին ծեծելու համար դատապարտվել է 100 հազար դրամ տուգանքի

Վերաքննիչ դատարանում շարունակվում է Գևորգ Գևորգյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը` նշելով, որ գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

33-ամյա Գևորգ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել` շորթման և տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու` ծեծելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով

:231564861381214272

Տուժողը Գևորգի հարևանուհին է, ով զբաղվում է մարմնավաճառությամբ: Վերջինս բողոքել է, որ իր հարևան Գևորգը, իմանալով, որ ինքը զբաղվում է մարմնավաճառությամբ, պարբերաբար իրեն սպառնացել է, թե խնդիրներ կառաջացնի, եթե նրան կանխիկ գումար չտա: Ինքն էլ, վախենալով, տվել է գումար, լիցքավորման քարտ, ոսկե մատանի: 2013թ. հունվարի 13-ին Գևորգը մտել է բնակարան ծեծել է Հերմինեին և այդ պահին նրա տանը գտնվող ընկերուհուն և հայհոյել:

Դատարանում Գևորգը շորթման մասով իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ ծեծի մասով` մասնակիորեն:

Ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, եզրակացրել է, որԳևորգ Գևորգյանի արաքում բացակայում են շորթման մասով նախատեսված հանցագործության հատկանիշները, և այդ մասով նրան արդարացրել է:

Գ.Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և դատապարտվել տուգանքի` 100 հազար դրամի չափով:

Դատավճռի դեմ բողոքներ են բերել մեղադրողը և տուժողը: Մեղադրողը պահանջել է Գևորգին մեղավոր ճանաչել շորթման մասով և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով: Իսկ տուժողը` Հերմինեն, պահանջում է նաև, որ Գևորգից հօգուտ իրեն բռնագանձվեն իրենից շորթված բոլոր գումարները :

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի` 08.10.2013թ. համարում:

Դիտվել է 93 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy