Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Մարիա Զախարովայի կոչը` Ալիևին

Մարիա Զախարովայի կոչը` Ալիևին

2016_02_16_025435ԼՂ հակամարտության կարգավորման թեման քննարկման սեփական ֆորմատն ունի: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրաշալի հասկանում է, որ հաշվի առնելով հակամարտության պատմությունն ու զգայունությունը, միշտ կա մեծ ցանկություն և ձգտում մեկնաբանելու, պարզաբանումներ տալու:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սանկտ Պետերբուրգյան գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արված հայտարարությունը:

«Անհրաժեշտ է տարանջատել պարզաբանումներն ու հանրային բանավեճը, ինչպես նաև հանրային տարածքն այս բարդագույն խնդրի լուծման համար օգտագործելու փորձերը: Խնդրի լուծման համար կա բանակցային գործընթաց՝ բաղկացած տարբեր մեխանիզմներից. դրանք գագաթնաժողովներն են, երկկողմ կամ բազմակողմ ձևաչափով հանդիպումները: Սանկտ Պետերբուրգյան հանդիպումը բոլոր մասնակից կողմերի և դիտորդների գնահատականով հաջող է անցել: Հանդիպումն ավարտվել է համապատասխան հրապարակված հայտարարությամբ, որն ամբողջության այն մակարդակով, որը հնարավոր է ու համաձայնեցված է կողմերի միջև այս փուլում, բացում է ինչպես հանդիպման, այնպես էլ առաջ շարժվելու ուղիների և հեռանկարների դետալներն ու արդյունքները: Այժմ խիստ կարևոր է «չփոշիացնել» ձեռք բերած դրական արդյունքները հանրային հայտարարությունների և հռետորաբանության արդյունքում: Այն պետք է պահպանել, որպեսզի հետագայում կյանքի կոչվեն կոնկրետ քայլերի և գործերի տեսքով»,- ասել է նա։

Պաշտոնյան նշել է, որ հասկանում է, որ դա «գերդիվանագիտական» պատասխան է. «Հավանաբար, դուք ցանկանում եք ավելի շատ կոնկրետացում և կանխատեսումներ, սակայն կան թեմաներ, որոնք «լռություն» են պահանջում ոչ թե, որովհետև ինչ-որ բան թաքցվում է, այլ որովհետև այստեղ պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները: Հասարակական կարծիքը պարտավոր է պահանջել ու իմանալ ամբողջական տեղեկատվությունը, սակայն կա տարբերություն տեղեկատվություն տրամադրելու և հասարակական տարածքը «պարանը ձգելու» համար օգտագործելու միջև: Այստեղ կարևոր է ցույց չտալ, թե ով է ավելի ուժեղ, ով ավելի շատ միավորներ աշխատեց, այլ անել այնպես, որպեսզի նախանշվեն խնդրի լուծման ուղիները, որպեսզի այդ լուծումն անցնի ավելի կոնկրետ, իրական հարթության: Մենք երկրորդ մոտեցման կողմնակից ենք՝ հաշվի առնելով նաև, որ հասարակայնության տեղեկացվածությունը կարևոր բաղադրիչ է»:

Զախարովայի խոսքով՝ երբ լինեն կոնկրետ տվյալներ, որոնք կարելի է մեկնաբանել, մեկնաբանություններ կտրվեն:

«Կրկնում եմ, ի սկզբանե մենք դիմել ենք բոլոր կողմերին՝ խնդրելով օգտագործել բանավեճի համար բանակցային գործընթացները, այլ ոչ թե հանրային տարածքը, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն իրոք առաջընթաց ունենա»,- եզրափակել է նա:

Դիտվել է 561 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy