Մարզպետները հրաժարական են տալիս

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Politik.am-ի հետ զրույցում փաստը հաստատեց նաև Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:

Գեղարքունիքի մարզպետարանից մեզ հասած տեղեկությունների համաձայն մարզպետ Կարեն Բոթոյանը նույնպես հրաժարականի դիմում է գրել:

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարել էր, որ առաջիկայում Հայաստանի բոլոր մարզերը նոր ղեկավարներ կունենան: «Նոր մարզպետները կնշանակվեն։ Բոլորն անխտիր պետք է փոխվեն»,- ասել է նա` հավելելով, որ վարչապետը սահմանված լիազորությունների շրջանակում կառավարությանը կներկայացնի:

Այս թեմայով