Մարզահամերգային համալիրը վաճառվել է ԱՄՆ-ում հետախուզման մեջ գտնվող անձի

8331a_awadisian«Երբ նա չներկայացավ դատարան, դատարանը նրան ձերբակալելու որոշում ընդունեց: Նա խուսափում է արդարադատությունից: Նրա գործը կվերաբացվի անմիջապես այն բանից հետո, երբ նա կձերբակալվի և կվերադարձվի պետությանը: Գործը փակված չէ և Դինոն հետախուզվում է»,- այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում գրում է ԱՄՆ Ալաբամայի անվտանգության կոմիտեի հատուկ գործակալ Մայքլ Վիլկերսոնը՝ անդրադառնալով Վահագ Դինո Ավադիսյանին: Ինչպես ավելի վաղ գրել էինք, պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) և դրա հարակից տարածքների և շինությունների վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր է կնքել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերության հետ, որի տնօրենն ու միակ բաժնետերը ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանն է: Ինտերնետային աղբյուրներից հայտնի էր դառնում, որ նա ֆինանսական խարդախությունների մեջ մեղադրվելու համար ձերբակալված է եղել: Իսկ ահա պարզվում է, որ նրա դեմ հարուցված քերական գործը քննության ընթացքում է, և այս անձը հետախուզվում է Ալաբամայի իրավապահների կողմից: Մայքըլ Վիլկերսոնը նշում է նաև, որ Դինո Ավադիսյանը դատարանին վճարել է 50 հազար դոլարի գրավ՝ մինչև դատավարության սկիզբը ազատության մեջ լինելու համար: Սակայն, քանի որ նա չի ներկայացել դատարան, ապա այդ 50 հազար դոլարը առգրավվել է նրանից անվերադարձ: Գրավ կիրառելու որոշումը եղել է նախորդ տարվա փետրվարի 21-ին: Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի համաձայն՝ Վահագ Դինո Ավադիսյանին մեղադրանք է առաջադրված 2009 թվականի հունվարին արժեթղթերի ապօրինի առուվաճառքի համար՝ Ալաբամայի օրենսգրքի մի քանի հոդվածներով:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում՝ iravaban.net 

New-Picture-93

Դիտվել է 869 անգամ
 


Այս թեմայով