Մարդ պետք է մի քիչ ամոթ ունենա. Նաիրա Զոհրաբյան

Naira-ZohrabyanԵրեկ` Գյումրիում, ընտրողների հետ հանդիպում ունեցան ԲՀԿ խմբակցության անդամները: Նախագահ`  Նաիրա Զոհրաբյանը,  ելույթի սկզբում  շնորհակալական  խոսք ուղղեց  բոլոր քաղաքական  ուժերին, ովքեր հարգեցին իրենց վիշտը և ժամանակավորապես դադարեցրին ընտրական քարոզարշավը: Այնուհետև` ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ` Միքայել Մելքումյանը  անդրադարձավ Գյումրին վերաբերվող ծրագրերի փաթեթին, որոնք ԱԺ-ում արդեն  շրջանառության մեջ են դրվել` նրանց կողմից,  ըստ որի 50 տոկոսով  և շահութահարկի, և եկամտահարկի մասով արտոնություն պետք Է լինի Գյումրիում: Նաիրա Զորհրաբյանը,  անդրադարձավ նաև Գյումրու ասֆալտապատման վարկին, որին կողմ են քվեարկել միայն այն պատճառով, որ «գոնե մի բան հասնի գյումրեցիներին», նշելով, որ,-« վարկը լավ բան չէ, դրա պարտքը տալու են  մեր բոլորիս երեխաները , բայց հանուն Գյումրիի` ԲՀԿ-ն գնաց դրան, իսկ այսօր ոմանք ներկայացնում են, որպես իրենց շնորհք, մտածելով գյումրեցին չի հասկանում թե վարկը ինչ է, ինչ ընթացակարգերով է գալիս, քաղաքապետը կապ ունի թե, ոչ և այդ պատճառով պետք է ձևավորել մի քաղաքային իշխանություն, ով կվստահեցնի , որ  այդ վարկը կգա կհանսի ձեզ և դուք քչից շատից բարվոք պայմաններում կապրեք»:Վերջում մեջբերելով թեկնածուներից մեկի «անամոթ» հայտարարությունը, այն մասով, որ իրենց է վերագրել, բոլոր այն գործողությունները, որը կատարվել է ԲՀԿ-ի և «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամի կողմից,-«մարդ պետք է մի քիչ ամոթ ունենա, նման հայտարարություններ անելուց առաջ, տեսնում ենք, եթե արված լիներ` Գյումրին այսօր այս վիճակում չէր լինի, բայց մեր խնդիրը նրանք չեն , մենք ունեք մեկ նպատակ` դառնալ գյումրեցու իրական գործընկերը»:

Դիտվել է 736 անգամ
 


Այս թեմայով