Մարդկությանը սպառնացող ամենամեծ վտանգը

9393_originalԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կլիմայական փոփոխությունները որակել է մարդկությանն ապագայում սպառնացող ամենամեծ վտանգ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ելույթ ունենալով Սպիտակ տանը` Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ այս ուղղությամբ ավելի ակտիվ գործողություններ են անհրաժեշտ, որպեսզի կրճատվեն ջերմոցային գազերի արտանետումներն ու շեշտը դրվի վերականգնվող աղբյուրներից էներգիայի ստացման վրա: Նրա խոսքերով` վերջին տասնամյակում ԱՄՆ-ն ամենաշատն է կրճատել արտանետումները, չնայած, որ նրա տնտեսությունն աճում է:

 

Դիտվել է 74 անգամ
 


Այս թեմայով