Մարդկանց սպանում և վաճառում են 500-ից 75 հազար դոլարով

«Տանզանիայում ալբինոսի մարմինը հավասար է իր քաշի ոսկու գնին:  Հեքիմները  վերջիններիս  մարմնի մասերը՝ քիթը, սեռական օրգանները, լեզուն, մատները, ականջները,  օգտագործում են ինչ որ նյութեր պատրաստելու համար, որը ըստ իրենց՝ երջանկություն է առաջացնում », — այս մասին հայտնել է լուսանկարիչ   Էրիկ Լյուֆորգը, նկարահանելով և լուսաբանելով Տանզանիայում բնակվող ալբինոսների հանդեպ կատավող ողբերգությունը: 

Լուսանկարիչը այցելել է Under the Same Sun բարեգործական կազմակերպություն, որտեղ շուրջօրյա հերթապահության պայմաններում ապրում են երեխա ալբինոսներ, ովքեր ազատության մեջ են դուրս գալիս՝ միայն հատուկ ուղեկցողների հետ :

 Հավելենք, որ 2000 թվականից Տանզանիայում գրանցվել է 76 ալբինոսի սպանության դեպքեր, թեև ոչ պաշտոնական թվերով դրանք շատ ավելին են: Ալբինոսների մարմնի մասերի գները տատանվոմ են  500-ից 75 հազար դոլարի սահմաններում, իսկ պետությունում՝ միջին ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 40 դոլլար:

 

Այս թեմայով