Մարդիկ փախնում են Հայաստանից (լուսանկար)

IMG_0802Արտաղագթը Հայաստանի գլխին կախված ամենամեծ վտանգներից մեկն է: Այն իր հասցրած վնասներով անհամեմատելի է: Միայն օդային ճանապարհով Հայաստանը լքում է մոտ 26 000 մարդ: Պետք է նկատել, որ ավտոբուսներով ավելի շատ մարդիկ են լքում երկիրը: Հայաստանից Ռուսաստան ավտոբուսներ են գնում երկրի տարբեր քաղաքաներից` Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Իջևանից, Դիլիջանից: Այս ցանկը կարելի դեռ շարունակել: Մարդիկ Հայաստանը լքում են ոչ թե լավ կյանքի ակնկալիքով, այլ գոնե գոյատևման հնարավորություն ունենալու համար: Ռուսաստանում էլ շատ հայեր մեղմ ասած լավ չեն ապրում, սակայն մարդիկ այդ վիճակը նախընտրում են Հայաստանում տիրող անելանելի վիճակից: Ռուսաստան ուղևորվող հերթական ավտոբուսում կային մի քանի ընտանիքներ, ինչը նշանակում է, որ նրանք գնում են չվերադառնալու հույսով: Երևանի երկաթ գծի կայարանից ուղևորվող ավտոբուսով երկիրը լքում էր նաև 20 ամյա Արմենը: Նա մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ իր գործերը լավ կլինեն և ինքը չի վերադառնա Հայաստան. «Մենակ տա Աստված, որ ամեն ինչ նորմալ լինի և մերոնց էլ տանեմ ստուց»,- անկեղծացավ նա: Նման տեմպերով շարունակվող արտագաղթը արդեն իսկ ազգային անվտանգության հարց է առաջացնում: Իշխանությունները կարծես չեն նկատում այս ահավոր սպառնալիքը և գոնե քաղաքացիների համար տեսանելի քայլեր չեն իրականացնում, որպեսզի կագնեցվի այս պրոցեսի վտանգավոր ընթացքը: Արտագաղթը արդեն իսկ սկել է ազգային գաղթի նմանվել և քաղաքացիները փախչում են իրենց հարազատ հայրենիքից՝ չդիմանալով զրկանքներին:

 

 


Այս թեմայով