Մարդիկ ինչ սպասում էին Կարեն Կարապետյանից, դեռ չեն տեսել

«Կարեն Կարապետյանի խոսքերից, կառավարությունւմ տիրող մթնոլորտից հեռացող կառավարության տրամադրություն չնկատվեց», այս մասին  Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում  հայտնեց տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը  խոսելով երեկ կառավարության անդմաների և Կարեն Կարապետյանի հետ ունեցած հարցազրույցից:

Թունյանը նշեց, որ մեծ հաշվով վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը , թե Կարեն Կարապետյանը, թե ՀՀԿ-ից, որևէ այլ ներկայացուցիչ քաղաքական առումով մեծ նշանակություն էլ չունի, քանի որ միևնույն է մնում է նույն քաղաքական թիմը. «Կոնկրետ անձերին մեծ նշանակություն տալը, շատ ժամանակ աշխատում է, այդ անձերի դեմ. օրինակ, երբ Կարեն Կարապետյանը նոր էր նշանակվել, իր հանդեպ վերաբերմունքը շատ ավելի դրական էր, հիմա փոխվել է վերաբերմունքը, քանի որ մարդիկ ամեն ինչը` կլինի փոփոխություն, կամ փոփոխության բացակայություն,  կապում են մի կոնրետ անձի հետ:

Ստացվեց, այնպես, որ մարդիկ ինչ սպասում էին Կարեն Կարապետյանից, դեռ չեն տեսել»,- ասաց Բաբկեն Թունյանը:

 

 


Այս թեմայով