Մարդիկ գնում են Վրաստան առևտուր անելու

news_1420789151_Bavra_1«Որքան էլ քարոզենք, որ արտագաղթը վատ բան է, որ մարդը պետք է իր հայրենիքում ապրի, միևնույն է՝ մարդն առաջնորդվում է ոչ թե քարոզներով ու հայրենասիրական զգացումներով, այլ պարզ կենցաղային առաջնահերթություններով։ Եվ դա վերաբերում է ոչ միայն ապրելու վայրի ընտրությանը, այլև ամեն ինչին՝ ապրանքների, ծառայությունների, հանգստավայրի ընտրությանը։ Կարելի է հսկայական քարոզչական արշավներ անել՝ քարոզելով, որ մարդիկ ոչ թե Դուբայ մեկնեն Ամանորին, այլ՝ Ջերմուկ, իսկ ամռանը ոչ թե Բաթումիում հանգստանան, այլ՝ Սևանի ափին։ Սակայն մարդը, ի վերջո, ընտրելու է այն, ինչ ձեռնտու է իրեն՝ հարմար, հաճելի, քիչ ծախսատար։ Տնտեսական ազատ մրցակցությունը հենց դա է։

Որ ինչքան էլ վրացական ծովափ մեկնելը երկար է տևում, բայց մեր հանգստացողը նախընտրում է այդ 12 ժամվա տառապանքը, քանի որ մեզանում առաջարկվող հանգիստը զիջում է վրացականին։ Հիմա նոր երևույթներ էլ են սկսել ի հայտ գալ։ Օրերս տեղեկացա, որ ինչ-որ մարդիկ սկսել են հաճախակի մեկնել Թբիլիսի՝ պարզապես առևտուր անելու։ Պարզվում է՝ մեքենայի վառելիքի ծախսն անգամ ներառյալ, Թբիլիսիից առևտուր անելն ավելի շահավետ է, քան երևանյան խանութներից ապրանքներ գնելը։ Եվ ոմանք ոչ միայն իրենց անհատական սպառման համար են մեկնում առևտուր անելու, այլև՝ հարևանների։ Որոշ գյուղերից, ասում են, մարդիկ մեկնում են Վրաստան՝ լվացող նյութեր, մանկական «փամփերսներ», այլ կենցաղային իրեր գնելու, և դրանք բերելով, գյուղերում վերավաճառում են՝ իրենց «ճամփի ծախսը հանելով» և հարևաններին էլ մի քանի հազար դրամի օգուտ տալով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 287 անգամ
 


Այս թեմայով