Մարդասպանության մեջ մողադրվողը ծառայում է Նոյեմբերյանի զորամասերից մեկում

B43B1F29-E661-439C-A4D1-6AC81D7734AC_mw1024_s_nՎ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց՝ ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի բացակայությամբ պայմանավորված։ Ինչպես տեղեկացրեց դատավոր Դավիթ Հարությունյանը, վերջինս ծառայում է Նոյեմբերյանի զորամասերից մեկում և ռազմական ոստիկանությունը չի կարողացել ապահովել նրա ներկայությունը դատարանում։

Զարմանալի է, որ սպանության մեջ մեղադրվողը ծառայություն է իրականացնում բանակում: Հիմա ինչպես է ապահովվելու նրա ծառայակիցների անվտանգությունը և ինչպես են կանխվելու հնարավոր նոր միջադեպերը: Չէ որ դեռևս ապացուցված չէ նրա անմեղությունը և գուցե հաստատվի նրա մեղավորությունը: Սա կարևոր հարց է, որին պետք է ուշադրություն դարձնի ՀՀ ՊՆ-ն:

Դիտվել է 627 անգամ
 


Այս թեմայով