Մարդասպանության գործիքը տվել է Տարոն Մարգարյանը

TH_taron_2Երևանի քաղաքապետարանի Առևտրի վարչության պետ Արման Եդոյանը երեկ մահվան ելքով վրաերթ է կատարել հայտնվել: Նրա վարած Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է: Վրաերթից կարճ ժամանակ անց Արման Եդոյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայով:
Ինչպես տեղեկացնում է Ilur.am լրատվական կայքը անդրադառնալով Արման Եդոյանի վարած մեքենաին գրում է, որ այն իր պետհամարանիշների հետ միաիսն կազմում է մոտ 140 000 հազար դոլար: Զարմանալի է, թե ինչպես է հասարակ վարչության պետը կարողանում վարել մեքենա, որը արժե մոտ 140 000 մլն դոլար: Որտեղից նրան այդքան գումար, միթե նա կարողացել է նաման մեքենա ձեռք բերել իր համեստ աշխատավարձով:
Արման Եդոյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մերձավորներից է և նրա հետ քաղաքապետարան է եկել Ավան համայնքից: Արման Եդոյանը մարդասպանության գործիք մեքենան ձեռք է բերել Տարոն Մարգարյանի շնորհիվ և այստեղ Երևանի քաղաքապետը ևս պետք է բացատրություն տա, թե որտեղից հասարակ վարչության պետին շքեղ մեքենա:

Դիտվել է 833 անգամ
 


Այս թեմայով