Մարդակեր ամուսինների սառնարանում հայտնաբերվել է մարդու մարմնի մնացորդներ

Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են կատարել Կրասնոդարի մարդակեր ընտանիքի տանը։ Սառնարանում հայտնաբերվել է մարդու մարմնի մնացորդների սառեցված 7 փաթեթ։ Բացի այդ՝ նրանք պահել են սպանվածների մաշկի կտորներ` պոկված մարմիններից։ Այդ մասին հաղորդում է life.ru-ն` հղում անելով Mash հեռուստաալիքը։

Նշվում է նաև, որ սպանվածների ինքնությունը հնարավոր կինի պարզել միայն ԴՆԹ փորձաքննությունների արդյունքում, եթե հաջողվի գտնել տուժածների հարազատներին։ Նախնական վարկածով՝ մարդակերները 1999 թվականից առեւանգել, սպանել եւ կերել են իրենց զոհերին։ Ընդ որում՝ ամուսինները խոստովանել են մոտ 30 սպանություն։

 


Այս թեմայով