Մարալիկում բռնություն են գործադրել «Ադեկվադ» հաղորդման հեղինակների նկատմամբ

Այսօր ֆեիյսբուք սոցիալական ցանցում «Ադեկվադ» անունով հայտնի հաղորդման հեղինակներ Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանը այցելել էին Շիրակի մարզի Մարալիկ համայնք։ Համյանքի մի խումբ բանկիչներ հարձակվել են Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և նրանց օպերատորի վրա։ Հայհոյել և հարվածել օպերատորին։ Դեպքի վայր ժամանակ ոստիկանության աշխատակիցները որևէ կերպ չկարողացան հանդարտեցնել կռիվ հրահրող քաղաքացիներին։

Ի դեպ պետք է նկատել, որ հաղորդման հեղինակների դեմ բռնություն գործադրող քաղաքացիների թվում էր նաև Մարալիկ Համայնքի ավագանու անդամ, ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Ագուն Սաղաթելյանը։

Քաղաքացիների հայտարարությամբ իրենք վիրավորված են, քանի որ Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանը Մարալիկ համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող  քաղաքացիների մասին խոսելիս ասել են «քսան-երեսուն հոգի բողոքավոր»։ Նրանց պնդմամբ իրենք թվով ավելի շատ են, իսկ Մարալիկն էլ փոքր քաղաք չէ։

Ի դեպ Politik.am-ի տեղեկությունների համաձայն, թավշյա հեղափոխությունից հետո հենց Ագուն Սաղաթելյանն է ցանկանում դառնալ Մարալիկ համայնքի ղեկավար։

Այս թեմայով