Մասնակցելու ենք և ջախջախելու. «Ելք»-ը վճռական է տրամադրված

«Մենք առաջարկ ստանալու դեպքում անպայման կհանդիպենք  Արմեն Սարգսյանի հետ, տելով, որ լսելու, որոշ հարցեր քննարկելու, ինչու չէ նաև մեր մտահոգությունները հայտնելու համար: Սակայն կարծում եմ, որ դա մեծ հաշվով մեր քվեարկության վրա չի անդրադառնա, որովհետև ինչպես գիտեք՝ մենք փորձել ենք առաջադրել մեր թեկնածուին»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, շեշտելով, որ իրենք Արմեն Սարգսյանի հետ կհանդիպեն, սակայն նրա թեկնածությանը դեմ են քվեարկելու, քանի որ Ելք-ը չնայած այն հանգամանքին, որ  ֆորմալ առումով չկարողացան առաջադրել իրենց թեկնածուին, սակայն շարունակելու են իրենց թեկնածուի՝ Արտակ Զեյնալյանի  վերաբերյալ քարոզչությունը:

Իր հերթին «ԵԼՔ» խմբակցությունից՝ Գևորգ Գորգիսյանը խոսելով թանկացումների վերաբերյալ ԱԺ լսումներին, որը տեղի է ունենալու վաղը, նշեց, որ մասնակցելու են և ջախջախելու, բոլոր հնարածին փաստարկները, որը կներկայացվի իշխանության կողմից:

 

Այս թեմայով