Home » Real Politik » Մասիս սարը կվերադարձնեն Հայաստանին. հայտնի է, թե երբ այն կլինի

Մասիս սարը կվերադարձնեն Հայաստանին. հայտնի է, թե երբ այն կլինի

Masis-Sis-Ararat-ArmeniaՌուս-թուրքական հարաբերությունների սրացումը հատկապես ուրախացրել էր հայկական որոշակի շրջանակների: Այդ շրջանակները հայրենիքի, իրենց և աշխարհի փրկությունը կապում են Ռուսաստանի ու նրա հզորացման հետ: Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության ընթացքում հայկական էլեկտրոնային մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որոնք ազդարարում էին, որ Ռուսաստանը Հայաստանի կվերադարձնի Մասիս սարը: Նման լուրերը մի կողմից ծիծաղելի են, մյուս կողմից ցավում ես, որ հանրության ինչ որ շրջանակ իր փրկությունը կապում օտար երկրի հետ:

Իրականում Մասիս սարի վերադարձը հնարավոր է և ժամանակաշրջանն էլ հայտնի է: Միայն թե այդ վերադարձը որևէ կապ չունի Ռուսաստանի ու մասնավորապես Պուտինի հետ: Մասիս սարի վերադարձը հանարվոր է միայն այն դեպքում, երբ հայը և հայաստանցին հասկանա, որ ինքն է վերադարձնողը և ոչ թե Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն: Մասիս սարը և ոչ միայն,  հնարավոր կլինի վերադարձնել, երբ հայ հանրությունը իր հույսը կապի միայն ու միայն Հայաստանի Հանրապետության և նրա հզորացման հետ: Միայն Հայաստանը կարող է սպասարկել հայի և հայաստանցու շահը, իսկ Ռուսաստանը և մնացյալ գերտերությունները սպասարկում են իրենց պետության ու ժողովրդի շահերը:

Հ.Գ. Սա շատ կարևոր նրբություն է, որ բոլորը պետք է հասկանան, իսկ երբ հասկանան՝ Մասիս սարն արդեն կլինի սահմանից այս կողմ:

Բորիս Մուրազի

Դիտվել է 1,598 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy