Մասիսում երկիշխանություն է. «Հրապարակ»

fa8161da13ee31e98714f228d4ff0ce6-1«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիսի նորընտիր երիտասարդ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ Թույների Մհերի որդին և Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան, որոշել է պաշտոնը դեռ պաշտոնապես չստանձնած՝ մեծ շուքով տոնել ՀՀ անկախության 25-ամյակն ու այդ առիթով մատաղ է արել և մեկական «պեպսիի» հետ բաժանել մասիսցիներին։ Նա նաև անկախության առիթով ծաղկեպսակ է դրել քաղաքի կենտրոնական հրապարակում՝ արցախյան հերոսամարտի զոհերի հուշաքարին։ Իսկ պսակի վրա հերոսներին «փառք» տալուց բացի գրված է՝ «ՀՀ 25-ամյակ»։ Մասիսում այս շրջանում, կարելի է ասել, երկիշխանություն է հաստատվել՝ մինչև նոյեմբերի 12-ը նախկին քաղաքապետը՝ Սաշա Հակոբյանը, պաշտոնավարում է, սակայն Համբարձումյանն էլ շտապել է ստանձնել քաղաքապետի գործառույթները»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Դիտվել է 169 անգամ
 


Այս թեմայով