Home » ՄԱՄՈՒԼ » «ՄԱՊ»-ի Ալիկի ընկերությունը տուգանվել է 10 հազար դրամով. «Ժողովուրդ»

«ՄԱՊ»-ի Ալիկի ընկերությունը տուգանվել է 10 հազար դրամով. «Ժողովուրդ»

Aleqsan-Petrosyan«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանի ընտանիքին պատկանող «ՄԱՊ» ընկերությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տուգանվել է:

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ 2014թ. ընկերությունը հայտարարագրել է խաղողի օդամղիչ մամլիչ: Հարկային վճարումը հետաձգվել է մինչեւ 2016թ. հուլիսի 27-ը:

Սակայն ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը՝ պատգամավորի որդին, նշված ժամկետում հարկային վճարումները չի կատարել: Արդյունքում Մակար Պետրոսյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Իսկ օգոստոսի 15-ին որոշվել է պատգամավորի որդին տուգանել 10 հազար դրամով»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 59 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy