Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Մանր ինտրիգները Գագիկ Ծառուկյանի հետաքրքրության շրջանակներից դուրս են. Էլինար Վարդանյանի հեռացման մասին

Մանր ինտրիգները Գագիկ Ծառուկյանի հետաքրքրության շրջանակներից դուրս են. Էլինար Վարդանյանի հեռացման մասին

gagik carukyanՄենք արդեն տեղեկացրել էինք, որ ԲՀԿ տարածքային կառույցը միաձայն որոշմամբ  կուսակցությունից հեռացրել է ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանին:

«ԲՀԿ-ում որոշ հայտնի անձանց հետ կան տարակարծություններ, բայց այդ տարաձայնությունները հետևանք են ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու, այլ նրա, որ նշված անձինք արդեն երկար ժամանակ է՝ չեն մասնակցում խմբակցության նիստերին, մարզային այցելություններին, չեն պատասխանում խմբակցության քարտուղարի զանգերին։ Նրանք, փաստորեն, տոտալ բոյկոտում են։ Մենք չէինք ուզում բարձրաձայնել այս մասին, սակայն եկավ մի սահման, երբ ջրբաժանը սկսեց ավելի պարզ երևալ»,-հայտարարել էր ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում:

Politik.am-ը փորձեց ճշտել, թե ինչ է տեղի ունեցածի մասին մտածում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը.«Որևէ կուսակցության ներքին պրոցեսները, քաղաքական մանր ինտրիգները Գագիկ Ծառուկյանի հետաքրքրության շրջանակներից դուրս են»,- Politik.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքին` Էլինար Վարդանյանին միջազգային պատվիրակություններից և ԲՀԿ-ի շարքերից հնարավոր հեռացմանը: «Գագիկ Ծառուկյանն այսօր ծանրաբեռնված է շատ ավելի կարևոր գործերով»,- ասաց Իվետա Տոնոյանը`միաժամանակ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանը մշտապես բարձր է գնահատել Էլինար Վարդանյանի մարդկային ու մասնագիտական որակները:

 

 

Դիտվել է 156 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy