Մանրամասններ Վարդևան Գրիգորյանի որդու առեղծվածային մահվանից. սպանությու՞ն էր

vaheՍեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ աղմակահարույց դեպք, տարածվեց լուրեր ՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու՝ Վարդևան Գրիգորյանի որդու ինքնասպանության մասին ,նախընտրական քարոզարշավին ընդառաջ:  Այդ առիթով մենք փորձեցինք որոշակի տեղեկություններ ստանալ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից, ով դեպքի առթիվ իր կարծիքը ցանակացավ հայտնել, որպես ՀՀ քաղաքացի, որպես ինֆորմացիային ոչ լիարժեք տիրապետող անձ: Վերջինս դրության վերլուծեց այսպես, ասելով,-

«Երիտասարդ, կրթված, հոգեկան ոչ մի խնդիր չունեցող, սոցիալապես ապահոված, բարեկացիկ պայամաններում մեծացած տղա, ով Գյումրու քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝  տարածված լուրերի համաձայն ինքնասպան է եղել, ես այդ լուրերի մեջ տրամաբանություն չեմ տեսնում, այն դեպքում երբ այդ երիտասարդը դեռ ընտրություններից մի քանի օր առաջ իր ընկերների հետ քննարկել էր նախընտրական շրջանում  իր անելիքների մասին, ու պետք է նշեմ, որ սա ընտրություններին ընդառաջ մեր համար մեղմ ասած ամենաանցանկալի դեպքն էր, որ կարող էր լինել, բայց մենք միանշանակ հետևողական ենք լինելու այս գործընթացի բացահայտմանը,  իմանալու ու հասկանալու համար իրական դրդապատճառները:  Այս պահին մենք կիսում ենք մեր գործընկերոջ վիշտը և  դեռևս չեմ կարող ասել ինչ կերպ կընթանա մեր քաղաքական պայքարը : Ցավալին այն է, որ ընտրություներին ընդառաջ միշտ լինում են տարաբնույթ անցանկալի դրսևորումներ, որը  վատ է անդրադառնում ոչ միայն այդ շրջանի վրա, այլ ամբողջ հանրապետության հեղինակությունն է գցում, մարդկանց մեջ կոտրելով  հավատը՝ դեպի ընտրական  նորմալ պրոցես:  Անդրադառնալով ինքնասպանության վարկածին չմոռանամ նշել, որ  մահացողը աջլիկ էր, իսկ հրազենային մահացու վնասվածքը ստացել է ձախ կողմից, այստեղ մենք կրկին տրմաբանության պակաս ենք տեսնում, զենք կրողները ինձ կհասկանան, որ այս վարկածը կամ «փաստը» մտածելու լուրջ տեղիք  է տալիս, միաժամանակ հույս ունենալով, որ կստանանք հետաքննության օբյեկտիվ, եղելությունը բացահայտող պատասխաններ»,- Politik.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ Վահե Էնֆիաջյանը:

Դիտվել է 2,604 անգամ
 


Այս թեմայով