Մանրամասներ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

hqdefault«Անցած ուրբաթ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի շուրջ շարունակում են տարբեր լուրեր շրջանառվել։ ՔԿՎ լրատվականն, իհարկե, լուրերը հերքեց՝ վստահեցնելով, թե խոշտանգումներ չեն եղել, բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու է հիմա ծառայողական քննություն նշանակվել։

 «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ դիմակավորված հատուկջոկատայինները մուտք են գործել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 2-րդ հարկում գտնվող 15-րդ խուց՝ իբրև թե ապօրինի պահվող հեռախոս փնտրելու։ Տեղեկացնենք, որ այդ խցում է պահվում նաև դատապարտյալ Գոջին։ Վերջինիս պարանոցին ոսկե շղթան է եղել, ինչն իրավապահներին դուր չի եկել։ Գոջին երկար ժամանակ դիմադրել է՝ ասելով. «Ես ռազբոյի համար եմ նստել, բայց հիմա դուք եք իմ նկատմամբ ռազբոյ իրականացնում, էս ի՞նչ ձև է, 1 տարի իմ վզից կախված է եղել շղթան…»։ Սակայն այցելուներն ի վերջո շղթան խլել են դատապարտյալից ու հեռացել։ Այս բղավոցների ժամանակ դատապարտյալներն այրել են իրենց խցերում եղած սրբիչները՝ ի նշան բողոքի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 194 անգամ
 


Այս թեմայով