Մանրամասներ Դավթաշենի եկեղեցու մոտ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածի ինքնությունը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է հայտնել հունվարի 19-ին Դավթաշենում գտնվող գազալցակայանում գազաբալոնի պայթյունի դեպքի մասին։ Սասնա Ծռերի փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող «Քար Գազ Սերվիս» ՍՊԸ-ի տարածքում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Դ.) ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետևանքով բալոններից մեկը հայտնվել է գազալցակայանի տանիքում: Փրկարարները տուժած՝ 1986 թ. ծնված Է. Կ.-ին (գազալցակայանի աշխատակից) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Պայթյունից վնասվել են մոտակայքում կայանած «ԳԱԶել» մակնիշի 4936S (վարորդ՝ 1954 թ. ծնված Լ. Գ.) և «Opel Astra J» մակնիշի 35 CN 156 (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ն.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշով ավտոմեքենան, տանիքից իջեցրել գազաբալոնը և սահմանազատել տարածքը:

Այս թեմայով