Home » Real Politik » Մանվել շոու

Մանվել շոու

մանվելԵրեկ ուշ երեկոյան լուր տարածվեց, որ 23:30-ի ժամանակահատվածում Էջմիածնում տեղի է ունեցել արտակարգ դեպք: Կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ: Տեղեկատվության մեջ նշվում էր, որ Էջմածին քաղաքի քաղաքապետի թեկնածուներից մեկը՝ Արթուր Թումանյանը կրակել է Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Սակյան հետաքրքիրն այն էր, որ հիվանդանոցում էին հայտնվել «կրակողները»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կրակոց չի եղել ընդհանրապես.«Կրակոց չի եղել ընդհանրապես, իջել են 15-20 հոգով էդ մարդկանց ծեծել են։ Եղել եմ հիվանդանոցում, էնքան էին ծեծել Արթուրին, սպանել էին։ Դա տղու վարքագիծ չի, դա շակալի վարքագիծ ա, որի համար պետք է պատասխան տալ և ընտրությունները Էջմիածնում պետք է չեղյալ հայտարարվեն»,-լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր Էջմիածնի նախկին քաղաքապետ, թեկնածու Արթուր Թումանյանի կողմնակից Հրաչիկ Աբգարյանը:

Եվ իսկապես դեպքերի զարգացումը համադրելով և դրանց կողքին դնելով այս տարիներին գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա կողմնակիցների վարքագիծը հասկանում ես, որ մարդկանց ծեծել են, իսկ հետո հայտարարել են կրակողների մասին, որպեսզի իրենց արարքին արդարացում գտնվի: Սա փաստում է նաև այն հանգամանքը, որը կրակոցների մասին առաջինը գրել էին հենց իշխանական լրատվամիջոցները:

Փաստորեն գեներալ Մանվելը կարողնաում է նաև հետաքրքիր ֆիլմերից սցենարներ գրել, որտեղ  բարին՝ Կարեն Գրիգորյանը, հաղթում է չարին՝ ընդդիմադիր թեկնածու Արթուր Թումանյանին:

Դիտվել է 1,636 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy