Մանվել Գրիգորյանի տան տարածքում մարդկային ոսկորնե՞ր են հայտնաբերվել

Էջմիածնում շարունակվում են տարատեսակ խոսակցությունները գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման և իր պահեստներում հայտանբերված  պահածոների, հագուստի և զենքի  մասով:

Երեկ արդեն քաղաքում խոսակցություններ են շրջանառվում, որ Մանվել Գրիգորյանի առանձնատան տարածքում պահվող արջերի վանդակի տակ մարդկային ոսկորներ են հայտնաբերվել:

Ըստ շրջանառվող խոսակցությունների դրանց տեղը իրավապահ մարմինների աշխատակիցներին ցույց է տվել Գրիգորյանի տան աշխատակիցը:

Տարածվող տեղեկությունների իսկությունը ճշտելու համար դեռևս ուրբաթ օրը փորձեցինք կապ հաստատել ԱԱԾ մամուլի բաժնի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Այս թեմայով