Home » ՄԱՄՈՒԼ » Մանվել Գրիգորյանի որդու Audi Q5-ը

Մանվել Գրիգորյանի որդու Audi Q5-ը

Audi_Q7_S-Line_3.0_TDI_quattro_tiptronic_Callaweiß«Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա նախորդ տարի 3.1 մլն դրամով վաճառել է իր Toyota Corolla 1.6 մակնիշի ավտոմեքենան և 8 մլն դրամով գնել է «Audi Q5 3.2» տեսակի ավտոմեքենա: Նշենք, որ Կարեն Գրիգորյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տղան է:

Քաղաքապետի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են  5.4 մլն դրամ, 1500 ԱՄՆ դոլար և 4900 եվրո, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 6.2 մլն դրամ, 1800 դոլար և 5200 եվրո:

Նա եկամուտ է ստացել օտարած գույքից (3.1 մլն դրամ), ստացած փոխառությունից (4.95 մլն դրամ) և աշխատավարձից (2.5 մլն դրամ): Ընդհանուր առմամբ, նա նախորդ տարի 10.6 մլն դրամ եկամուտ է ստացել»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 360 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy