Մանվել Գրիգորյանի հիմնադրած ԲՈւՀ-ը փակվել է. Որտե՞ղ է նա հանձնելու հայերենի քննությունը

manvel-grigoryan+++Սահմանադրական  հնարավոր փոփոխությունների արդյունքում առաջ քաշվեց ԱԺ պատգամավորների գրագիտության մասին ցենզը, որի համաձայն ԱԺ պատգամավորը պետք է լեզուների իմացություն ապահովի:

Politik.am: ՓԱՍՏ: Այս թեմայով սոցիալական ցանցերում եղան բազմաթիվ քննարկումներ, թե ԱԺ չեն կարող մուտք գործել գործող պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Մանվել Գրիգորյանը և ուրիշներ, քանի որ հայերեն խոսելու խնդիրներ ունեն: Նրանք չեն կարողանում գրագետ և կապակցված միտք արտահայտել Հայաստանի պաշտոնական լեզվով:

Հիմա տեսնենք, թե ինչու չի ստացվում, որ օրինակ Մանվել Գրիգորյանը չի կարողանում հայերեն մտքեր արտահայտել: Չթերագնահատելով Մանվել Գրիգորյանի և ոչ մի կոչում` նշենք, որ մինչ Հայաստանը պատերազմում էր Մանվել Գրիգորյանը 1993 թվականին ընդունվում է Ստեփանակերտի պետական համալսարանը, սակայն  անհայտ է թե ինչ մասնագիտություն է փորձել սովորել, քանի որ ԱԺ պաշտոնական կայքում զետեղված կենսագրականում այդ մասին ոչինչ ասված չի: Բոլորը գիտեն, թե պատերազմի ամենաթեժ հատվածում ինչպիսի կրթություն կարելի է ստանալ, իսկ երբ պատերազմն ավարտվեց և անցավ ևս 4 տարի Մանվել Գրիգորյանը ստացավ իր կրթական հերթական կոչումը՝ «իրավագետի որակավորում»:  Հենց այս տարիներին էլ նրա մտքում հղացել է համալսարան հիմնադրելու գաղափարը:

1996 թվականին Գրիգորյանը Էջմիածնում  հիմնադրում է  «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը և սկսում է տնտեսագետներ, իրավաբաններ, բանասերներ ու մանկավարժներ պատրաստել: Գրիգորյանի մերձավորների մեծ մասն անհապաղ ընդունվում է կրթական հաստատություն և ստանում տարատեսակ մասնագիտություններ: Այդ թվում է նաև ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանը, ով 34 տարեկանում հասցնում է ավարտել այս համալսարանը:

Մանվել Գրիգորյանի կենսագրականից բացակայող այս կետը բնական է, քանի որ Գրիգորյանին պակասում էր միայն ԲՈւՀ-ը: Պետք է տեղեկացնել, որ «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը տարիներ առաջ փակվեց ուսանողների սղության պատճառով:

Հ.Գ.Ցավոք,  Գրիգորյանը ստիպված կլինի հայերենի քննությունը նորից ԵՊՀ-ում հանձնի, բայց թե ինչպես է հանձնելու՝ կարելի է հարցնել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, ով Մանվել Գրիգորյանին ԵՊՀ-ում շնորհեց իրավագետի որակավորում:

Վաչագան ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է 380 անգամ
 


Այս թեմայով