Մանվել Գրիգորյանից հեռու մնացեք. Շարմազանովը՝ Բադասյանին

Sharmazanov«Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է, Մանվել Գրիգորյանն Արցախի հաղթանակի կրողներից մեկն է եւ Մանվել Գրիգորյանի եւ նրա նման հերոսների արդյունքում մենք այսօր ունենք ազատագրված Արցախ: Այսօր Արցախի հերոսի նկատմամբ, ոչ միայն Մանվել Գրիգորյանի նկատմամբ, ցանկացած հերոսի նկատմամբ, բայց տվյալ դեպքում Մանվել Գրիգորյանի նկատմամբ ցեխ շպրտելը, սեւ PR-ով զբաղվելը բխում է բացառապես Ադրբեջանի եւ թուրքերի շահերից»,- այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի մասին Մարտական Խաչի ասպետ Վահան Բադասյանի հայտարարությանը՝ նշելով, որ նման քայլի գնալը նշանակում է ջուր լցնել Ալիեւի եւ Ադրբեջանի ջրաղացին:

Դիտարկմանը, որ ասողը եղել է Վահան Բաղդասյանը, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Ասելու ձեւեր կան, հասկանում եք: Այսօր, եթե մենք մեր մեջ սկսենք ամեն ինչը հրապարակենք, այնպես չի, որ Բադասյանը եթե ասում է… Բադասյանը եթե ասում է, կարող է զանգել Մանվել Գրիգորյանին, խնդրել հանդիպել, ճշտել նման բան եղել է, թե չէ: Հրապարակային ես ասում եմ՝ այս պահին Արցախի հերոսի նկատմամբ, ոչ միայն Մանվել Գրիգորյանի, բայց տվյալ դեպքում Մանվել Գրիգորյանի նկատմամբ ցանկացած ապատեղեկատվություն, ցանկացած վարկաբեկիչ նյութ, ցեխ շպրտել բխում է Ադրբեջանի շահերից»:

 


Այս թեմայով