Մանվել Գրիգորյանին վերաբերող քրգործի շրջանակներում այսօր ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու. Գլխավոր դատախազ

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին վերաբերող քրեական գործի շրջանակներում մեկ անձի նկատմամբ այսօր քրեական հետապնդում է իրականացվելու, այսօր՝ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նա տեղեկացրեց, որ քրեական գործը մեծածավալ է, և այդ նպատակով էլ ստեղծվելու է աշխատաքային մեծ խումբ։

«Նախաքննության ստուգման առարկա են դառնալու առանց բացառության բոլոր հանգամանքները՝ և՛ Պաշտպանության նախարարության համապատասխան աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարում կամ հնարավոր հանցակցություն, և՛ «Երկրապահ կամավորական միության» կանոնադրական նպատակներ», — հայտարարեց Դավթյանը՝ հստակ չնշելով, թե ովքեր են լինելու այս քրեական գործի թիրախում։

Այս թեմայով