Մանվել Գրիգորյանը` Սերժ Սարգսյանին. «Հարգելի Սերժ Ազատիչ, մենք հավատում եւ վստահոււմ ենք ձեզ»

231787981392456664ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարին իր ելույթի խոսքն ասաց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը։ Նա նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել մարտում ընկած ընկերների հիշատակը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, ապա անցավ բուն ելույթին։

Խոսելով երկրապահի դերի եւ նշանակության մասին՝ ասաց. «Երկրապահ՝ նշանակում է երկիր ստեղծող, երկիր պահող, երկիր շենացնող: Իսկ երկրապաշտությունը, երկրապահական մտածողությունը մեր երկրի ողնաշարն է»,-ասաց Մ. Գրիգորյանը և ինչպես հաճախ է ասում, այս անգամ էլ ասաց, որ կարեւորը ոչ միայն ձեռք բերելն է, այլեւ ձեռք բերածը պահպանելը: «Մեր երեխան դպրոցից սկած պետք է իմանա՝ ինքը ով է, որտեղից է գալիս, ինչ պատմություն ունի եւ ուր է գնալու՝ ասում էր սպարապետ Վազգեն Սարգսյանը »,-մեջբերեց ԵԿՄ նախագահը:

Նա, դիմելով ԵԿՄ-ականներին, ասաց, որ այս երկրի ճակատագիրը ինչ-որ չափով իրենցից է կախված եւ, որ մեր տունը մենք ենք կառուցելու ու շենացնելու: «Գյուղ, որ կանգնի, գերան կկոտրի»,- ասաց Մանվել Գրիգորյանը եւ առաջարկեց համախմբված լուծել բոլոր խնդիրները: Իսկ վերջում, դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին, ասաց. «Հարգելի Սերժ Ազատիչ, մենք հավատում եւ վստահոււմ ենք ձեզ»:

Մանվել Գրիգորյանի խոսքով՝ ոչ մի նպատակ ու ծրագիր, որքան էլ որ փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, չկա միասնություն։ «Եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը ինչ-որ չափով իրենից է կախված, որ մենք ենք մեր տունը կառուցելու ու շենացնելու, ուրեմն միասնաբար ու համախմբված իրականացնենք մեր բոլոր ծրագրերը։ Համախմբվենք ու միասնական լինենք, որպեսզի հարկադրենք Թուրքիային ճանաչել 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության փաստը։

 


Այս թեմայով