Home » Real Politik » Մանվել Գրիգորյանը կորցրել է հիշողությունը

Մանվել Գրիգորյանը կորցրել է հիշողությունը

գեներալ-Մանվել«Ոնց կարա երկրպահն առանց բանակի: Երկրապահն ա բանակը ստեղծել»: Լրագրողների հետ զրույցում, այս մասին նշել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Անդրադառնալով սահմանին ներկայում տիրող իրավիճակին` նա ասաց, որ կրակոցներ միշտ էլ լինում են և դրանք նորություն չեն: Խոսելով Սամվել Բաբայանի վերադարձի մասին` Մանվել Գրիգորյանը նկատեց. «Սամվել Բաբայանը ո՞վ ա: Ես 55 օր էնդեղ եմ եղել, իրան չեմ տեսել»:

Կասկածելի հայտարարություններով է հանդես գալիս Մանվել Գրիգորյանը: Հայտարարելով, որ չի ճանաչում Սամվել Բաբայանին նա կասկածների առիթ է տալիս: Եթե Մանվել Գրիգորյանը չի ճանաչում Սամվել Բաբայանին կամ նա իրականում չի մասնակցել արցախյան պատերազմին և անգամ չի էլ լսել այդ մասին, կամ նա առողջական խնդիրներ ունի և լավ չի հիշում այն տարիները, երբ նա կռվում էր Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հրամանատարության ներքո: Եվ քանի որ մենք բոլորս գիտենք, որ Մանվել Գրիգորյանը եղել է Արցախում, ասում են նաև կռվել է, ապա մնում է երկրորդ տարբերակը:

Դիտվել է 1,742 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy