Մանվել Գրիգորյանը կմնա ձերբակալված. Դատարանը մերժել է բողոքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ կայացրած որոշմամբ մերժել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանների բողոքը՝ քննչական մարմնի ձերբակալման որոշման դեմ, այդ մասին հայտարարեց Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը՝ դատարանից դուրս գալուց հետո:

Նշենք, որ ձերբակալման որոշման դեմ ներկայացված բողոքի քննությանը Մանվել Գրիգորյանը ներկա չի եղել: Նա այժմ ԱԱԾ ձերբակալվածների պահման վայրում է:

Այս թեմայով