Մանվել Գրիգորյանը ապրելու ու մահվան եզրին` մարդ է, իր համար արժեքները բացարձակ ուրիշ պետք է լինեին. Արամ Սարգսյան

«Այս պատմությունից , ինձ համար շատ բան պարզ չի: Մանվել Գրիգորյանը օնկալոգիական հիվանդ է, թոքի 50 տոկոսը հեռացված է, դիաբետիկ հիվանդ է , հետևաբար խտացրած կաթ ուտել չի կարող: Մարդը` ով քիմիոթերապիա է անցել` ապրելու ու մահվան եզրին մարդ է, իր համար արժեքները բացարձակ ուրիշ պետք է լինեին: 

Այդ կարգի մարդը գիշեր-ցերեկ պետք է Աստծուն աղոթեր »,- այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը , անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից` գեներալ Մանվել Գրիգորյանի առնաձնատանը արված բացահայտումներին:

Պատգամավորը ընգծեց, որ շատ անհասկանալի հարցեր են ծագել իր մոտ, նախ` գեներալ Մանվել Գրիգորյանը`  զինվորի հագուստը, զինվորի ուտելիքը, իր մոտ է պահել, հանուն ինչի.

«Կամ հակատանկային զենքը պահել է իր մոտ , որ ի՞նչ անի, ու՞մ տանկին է խփելու : Ու շատ անհասկանալի է, թե ինչպես է բերել այդ ամենը, հաստատ միայնակ չի բերել: Հաստատ եղել են մարդիկ , ովքեր օգնել են. բա օգնողները չե՞ն ասել` էս ի՞նչ ես անում , տանում ես որ ի՞նչ անես », — նկատեց Արամ Սարգսյանը:

Այս թեմայով