Մանվել Բադեյանն ու Լիլիթ Գալստյանը ամուսնացել են. ՀՀԿ-ՀՅԴ միության նոր ձև

badeyan_nkar_472x265.thumb«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ներկա ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը և ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը երեկ լրագրողների հետ զրույցում չեն թաքցրել, որ միասին են, ըստ որում` այս հարաբերություններն այլևս  պաշտոնական բնույթ ունեն: Այս մասին տեղեկանում ենք  «Ա1+» -ի տեսանյութից:

Այսպես, ի պատասխան հարցի, թե ինչու են երկուսով եկել «Ոսկե ծիրան»-ին Լիլիթ Գալստյանն ասաց. «Կարծեմ այսօրվա բուն իրադարձությունը «Ոսկե ծիրանն» է`13-րդ միջազգային փառատոնը, որը մեր մշակութային կյանքում նշանային երևույթներից մեկն է: Մենք երկուսս էլ` իբրև մշակութային գործիչներ, չէինք կարող անտարբեր լինել…իսկ մեր միությու՞նը…»:

Նրան այստեղ լրացրեց Մանվել Բադեյանը` շարունակելով.«Այլևս  պաշտոնական է, կարող եք հանգիստ շունչ քաշել»:

Դիտվել է 500 անգամ
 


Այս թեմայով