Home » Real Politik » Մանվել Բադեյանի և Սերժ Սարգսյանի նոր բիզնեսը. դեսպան նշանակվելու գաղտնիքը

Մանվել Բադեյանի և Սերժ Սարգսյանի նոր բիզնեսը. դեսպան նշանակվելու գաղտնիքը

big_7421f7613Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն ազատվել է Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրմանով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգմավոր Մանվել Բադեյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ):

Նշենք, որ Բադեյանը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ, մաթեմատիկոս: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 22 ընտրատարածքից:

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ Մանվել Բադեյանի նշանակումը որևէ կապ չունի դիվանագիտության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերությունների հետ: Մանվել Բադեյանի  դեսպանի պաշտոնում նշանակվելը զուտ բիզնես նշանակություն ունի: Մեր աղբյուրների փոխանցմամբ Մանվել Բադեյանը նոր բիզնես ներդրում է արել Քուվեյթում և գնում է իր բիզնեսին տիրություն անելու: Ասում են նաև, որ այդ բիզնեսում Սերժ Սարգսյանը ևս  փայ ունի:

Դիտվել է 1,065 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy