Մանվել Բադեյանը մեղադրել է Զարուհի Փոստանջյանին

Zara2ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ամփոփելով անցած քառօրյայի աշխատանքները նշեց, որ բավականին բուռն քննարկումներ տեղի ունեցան պետական բյուջեի շուրջ: Փոստանջյանն ասաց, թե աղքատությունը երկրում խորանալու է, գործազրկության մակարդակն էլ բարձրանալու է:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության գործունեությանը եւ վերջին հակահայկական զեկույցի ընդունմանը,  Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հիմնական պատասխանատուի անպատասխանատու դիրքորոշման արդյունք էր դա: «Դա տարիներ շարունակ է եղել: Ցանկալի է, որ պատվիրակությունը եռանդուն աշխատի, սակայն պատվիրակությունը չի կարող անջատ գործել արտաքին դիվանագիտության պատասխանատու ինստիտուտից»:

Զարուհի  Փոստանջյանը, խոսելով ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի հայտարարությունից, նշեց «Ցավում եմ, որ լուրջ եք ընդունում Մանվել Բադեյանի՝ Շմայսի մակարդակի մարդու ասածները»: Նշենք, որ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե Զարուհի Փոստանջյանը ԱՄՆ դեսպանատանը ՀՀ-ում արյունահեղությանը կողմ խոսքեր է ասել:

 

Դիտվել է 28 անգամ
 


Այս թեմայով