Գեներալ Մանվելի կինը ասֆալտի գործ է անում

11891205_1667046223581916_2275590133487047078_nԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Գրիգորյանի ունեցվածի մասին վաղուց է խոսվում: Մեր ունեցած տեղեկություների համաձայն միայն ընտանեկան բիզնեսներն ու կարողությունները չէ, որ Նազիկ Ամիրյանի ղեկավարության  տակ են, վերջինս կառավարում է անգամ ԵԿՄ բյուջեն:  Նազիկ Ամիրյանի՝ բնապահպանության նախարարի  տեղակալի պաշտոնում պաշտոնավարելու  ժամանակահատվածն էլ եղավ աղետալի  Հայրենի բնության համար` Խոսրովի արգելոցներից սկսած, վերջացրած Սևանի  ձկնորսական   կազմակերպությունները, դրան գումարած հազարավոր հեկտարներով  անտառահատումները ու   էկոլոգիական աղետի հասցնելու փաստը: Այժմ վերջինս գործարարությամբ է զբաղված, նրան են պատկանում  « Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ն, որին էլ բացառիկ իրավունք  է վերապահվել  շահել Էջմիածնի   քաղաքապետարանի  հայտարարած բոլոր մրցույթները և տարատեսակ աշխատանքներ իրականացնել, և սա վերաբերում է վերջինիս պատկանող, բոլոր  բիզնեսներին,  որի ծաղկելուն նպաստում է մրցույթների բացառիկ հաղթողը լինելու հանգամանքը: Իսկ այս ամենը խոսում է ամուսնու ունեցած դիրքի և Գրիգորյանների ստեղծած վախի մթնոլորտի մասին,  իսկ ահա բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի  անգարծության կամ թերի գործելու շնորհիվ, մենք չենք կարող ռեալ հետևություն անել հայտարագրված տվյալների համապատասխանելիության մասով  և  հասականալ  իրական եկամուտները քանի միլիոնների կամ միլիարդների են հասնում և ինչքանով են դրանք օրինական ճանապարհով ձեռք բերված:

Դիտվել է 1,158 անգամ
 


Այս թեմայով