Home » ՄԱՄՈՒԼ » Մանկավարժների աշխատավարձները անաղմուկ իջեցնում են

Մանկավարժների աշխատավարձները անաղմուկ իջեցնում են

arm138362968336Պարզվում է՝ հանրապետության տարբեր դպրոցներում այս օրերին ժողովներ են հրավիրվում տնօրենների կողմից, որտեղ մանկավարժները տեղեկանում են, որ իրենք ավելի քիչ աշխատավարձ են ստանալու:

 Այս մասին «168 ժամ»-ին տեղեկացրել են խմբագրություն զանգահարած ուսուցիչները: Ոլորտի պատասխանատուները փողերը  խնայելու ձև են գտել: Այսպես, նախկինում գրավոր աշխատանքներ ստուգելը կամ դասվարությունը համարվում էին լրացուցիչ աշխատանք, և ուսուցիչները դրա համար հավելյալ վարձատրվում Էին: Այժմ որոշվել է, որ դա լրացուցիչ աշխատանք չէ, այլ պարտադիր աշխատանքի մաս, և, հետևաբար, դրա համար հավելյալ վարձատրություն չի լինելու: Դա նշանակում է, որ շատ ուսուցիչների առանց այդ էլ խղճուկ աշխատավարձը՝ ամսական 60-70 հազար դրամ, նվազելու է 10-15 հազար դրամով: Ի դեպ, հանրապետության մի շարք  դպրոցներում այդ նորամուծությունը վաղուց է արվել:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:

Դիտվել է 107 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy