Մանկավարժականի ռեկտորը՝ ուսանողուհու ինքնասպանության մասին. «Ժողովուրդ»

Մանկավարժականի ռեկտորը՝ ուսանողուհու ինքնասպանության մասին«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ հուլիսի 5-ին, ինքնասպան էր եղել Երեւանի բնակիչ, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի, 21-ամյա Ջուլիետա Կարապետյանը: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ինքնասպանությունը կապված է ամբիոնի վարիչ Լալիկ Խաչատրյանի հետ, իբր նա ավարտական քննության օրն ուսանողուհու համար արհեստական խնդիրներ է ստեղծել: Ինքը՝ Խաչատրյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ լուրերն իր դեմ ծավալված կեղտոտ խաղի արդյունք են, քանի որ պատրաստվում է իր թեկնածությունը ներկայացնել ամբիոնի վարիչի պաշտոնի համար: Նշված ուսանողուհու հետ էլ խնդիր չի եղել, քննությունից անցել է երկու ամիս: Մանկավարժականի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ասաց. «Նման պարագաներում տեղի է ունենում քննություն համապատասխան մարմինների կողմից, եւ վստահ եմ, որ նրանք կպարզեն ամեն ինչ: Ինչ-որ խոսակցությունների շուրջ անել ենթադրություններ, լուրջ չէ: Տարբեր վարկածներ կան: Տեղի է ունեցել ողբերգություն, շատ մեծ ողբերգություն է, որ 20-21 տարեկան աղջիկը զրկում է իրեն կյանքից»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 392 անգամ
 


Այս թեմայով