Մանե Թանդիլյանի որոշումը կուսակցության համար անակնկալ էր. մեզ համար ցավոտ որոշում էր

Այսօր ԱԺ-ում , լրագրողների հետ զրույցում ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը անդրադառնալով Մանե Թանդիլյանի հրաժարականին , նշեց, որ այդ հարցը չի քննարկվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, և դա Մանե Թանդիլյանի անձնական որոշումն է եղել:

«Կուսակցության համար Մանե Թանդիլյանի որոշումը ևս անակնկալ էր։ Միաժամանակ ես մեծ հարգանքով եմ վերաբերում տիկին Թանդիլյանի որոշմանը։ Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ քաղաքական զինակիցն է, և նա կայացրել է որոշում», — հավելեց պատգամավորը։

Մարուքյանի խոսքով՝ Թանդիլյանը «Դեմ եմ» շարժման մասնակիցներից էր և նրա համար սկզբունքային էր պարտադիր բաղադրիչի հարցը։

Պատգամավորը նաև ասաց, որ Թանդիլյանի հրաժարականի դիմումը վարչապետ Փաշինյանը դեռևս չի ընդունել և երբ ընդունի հրաժարականի դիմումը, կքննարկվի նախարարի թեկնածուի հարցը.
«Այս պահին մենք այլ մարդու հարց չենք քննարկում, քանի որ տիկին Թանդիլյանի դիմումը դեռևս ստորագրված չէ:

Մեզ համար ցավոտ որոշում էր , քանի որ նա կուսակցության փոխնախագահն էր»,- ասաց Մարուքյանը:

Այս թեմայով