Մանե Թանդիլյանը խոսել է նպաստների տրամադրման մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով խոսել է նպաստների տրամադրման մասին:

«Հարգելի հայրենակիցներ, ձեր մտահոգություններին անդրադարձ եմ կատարել տեսանյութում։ Մասնավոր դեպքերը կամ առաջարկությունները խնդրում եմ ուղարկել իմ պաշտոնական էջին։

Հարգելիներս, նախ, շնորհակալություն նպաստների համակարգում նոր կարգի առնչությամբ ձեր ակտիվ արձագանքի, հարցադրումների և քննարկումների համար։ Դուք պետք է համոզված լինեք, որ ձեր ոչ մի դիտարկում և/կամ անհանգստություն անուշադրության չի մատնվում՝ անկախ ուղիղ պատասխան ստանալու հանգամանքից։ Իմացե՛ք, որ բոլոր այն մտահոգությունները, որոնք դուք ունեք, տեսնում ենք նաև մենք, և չի լինելու իրավիճակ, որ որևէ նոր կարգավորում իրական նպաստառուին դուրս թողնի համակարգից։

Ուղղակի չի կարող և չպետք է լինի նման բան։ Այստեղ է, որ կա ձեր աջակցության և համագործակցության կարիքը, որպեսզի այնպիսի լուծման գանք, որը հնարավորություն կտա բացահայտելու իրական կարիքավորներին՝ դարձնելով համակարգը հնարավորինս թափանցիկ և հաշվետու։

Այս տեսանյութով ձեզ եմ ներկայացնում նպաստների փաստագրման և/կամ դիմելու ժամանակ պահանջվող վարկերի և ավանդների մասին տեղեկատվության իմաստն ու նպատակը՝ հույս ունենալով, որ մասամբ կփարատեմ ձեր մտահոգությունները»:

Մանրամասները` տեսանյութում.

Այս թեմայով