Մայր Աթոռը հերքում է, որ դեմ է սահմանադրական բարեփոխումներին

սսՎահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՀԵՐՔՈՒՄ

Նոյեմբերի 18-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է «25 տարիների ընթացքում առաջին անգամ Սուրբ եկեղեցին հակառակվում է իշխանությունների կամքին» վերնագրով հոդված, որում ներկայացվող տեղեկատվությունը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, մասնավորապես վկայակոչվող 17-րդ հոդվածի վերաբերյալ Հայոց Եկեղեցու կեցվածքի և ճեմարանում դրա շուրջ իբրև թե շրջանառվող տեսակետների առնչությամբ չի համապատասխանում իրականությանը: Նույնը հաստատել է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Դիտվել է 76 անգամ
 


Այս թեմայով