Մայրս ինքնասպանություն գործեց՝ իսլամականների ձեռքը չընկնելու համար

sinjar-08-08-2014-2«Մենք հասկանում էինք, որ ահաբեկիչները կարող են հարձակվել մեր գյուղերի վրա, սակայն մի տեսակ հանգստություն կար, քանի որ «Փեշմարգան» պետք է պաշտպաներ մեզ, բայց երբ իմացանք, որ օգոստոսի 3-ին «Փեշմարգան» հետ է քաշել իր ուժերը և տարել իր հետ բոլոր զենքերը, հասկացանք, որ եզդիներին թողել են բախտի քմահաճույքին: Գյուղի տղամարդիկ փորձեցին ինքնապաշտպանություն իրականացնել, սակայն զենքերը քիչ էին, քանի որ ամիսներ առաջ քրդական ոստիկանությունը զինաթափել էր եզդիներին: Մեր ընտանիքը բաղկացած էր 17 անդամներից, և երբ արդեն ահաբեկիչները սկսեցին սպանել խաղաղ բնակիչներին, մենք հասկացանք, որ նրանք ոչնչի առաջ կանգ չեն առնի: Բռնեցինք գաղթի ճանապարհը, և այդ ճանապարհին սպանվեցին իմ ընտանիքի բոլոր անդամները: Ողջ մնացինք ես և մայրս` Խաթուն Խուդեդա Ուսոն: Մենք բարձարացանք Սինջար լեռը և յոթ օր այնտեղ մնացինք: Մայրս սարսափում էր ահաբեկիչների ձեռքն ընկնելուց, քանի որ գիտեր, թե ինչ է սպասվում եզդի կանանց այդ դեպքում: Վերջին օրը նա ինքնասպանություն գործեց: Հույս չկար փրկության, և որքան ես եմ հասցրել տեղեկանալ, միայն այն հատվածում, որտեղ մեր գյուղի բնակիչներն էին, 100 եզդի աղջիկներ էին ինքնասպանություն գործել, որպեսզի գերի չընկնեն իսլամիստ ահաբեկիչներին»:

Հատված Բորիս Մուրազիի <Հարյուր տարի անց…> գրքից

Դիտվել է 142 անգամ
 


Այս թեմայով