Մայրաքաղաքում ծառերի ոռոգումը շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ժամանակացույցով

Շոգ եղանակով պայմանավորված՝ Երևանում շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ժամանակացույցով ծառերի ոռոգումը: Աշխատանքներում ներգրավված են մարդկային և տեխնիկական ռեսուրսներ: Առանձին հատվածներում գործընթացն ապահովվում է նաև խորքային հորերից մղվող ջրերով:

Հատուկ ժամանակացույցով ոռոգման աշխատանքները կշարունակվեն մինչև եղանակային պայմանների մեղմացումը, որից հետո գործընթացը կշարունակվի սովորական ժամանակացույցով:

 


Այս թեմայով