Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Մայոր Հայկ Թորոյանը գլխատվել է մինչև զոհվելը. Նոր՝ սահմռկեցուցիչ մանրամասներ ադրբեջանական վայրագություններից

Մայոր Հայկ Թորոյանը գլխատվել է մինչև զոհվելը. Նոր՝ սահմռկեցուցիչ մանրամասներ ադրբեջանական վայրագություններից

Մայոր Հայկ ԹորոյանԼՂՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ հարուցվել է 6 քրեական գործ։

Նախ,  հարուցվել է 3 քրեական գործ 19-ամյա եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի, վարորդ Հրանտ Ղարիբյանի և 31-ամյա մայոր Հայկ Թորոյանի գլխատման փաստերով:

Հարուցվել են նաև այլ քրեական գործեր 19 զինծառայողների մարմինների խոշտանգումների գործով։

Ըստ  փորձաքննությունների, Քյարամ Սլոյանն ու Հրանտ Ղարիբյանը գլխատվել են մահից հետո, իսկ 31-ամյա մայոր Հայկ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել են կենդանության օրոք։

Դատախազությունից հայտնում են նաև, որ զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանի, Աղասի Ասատրյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, Ալեքսան Առաքելյանի, Օնիկ Գրիգորյանի, Ռոման Պողոսյանի, Սուրեն Մելքումյանի, Մաքսիմ Գրիգորյանի, Ժորա Եսայանի, Բագրատ Ալեքսանյանի, Բորիս Օզմանյանի, Գրիգոր Հարությունյանի, Ադամ Սահակյանի, Անդրանիկ Գրիգորյանի ականջները կտրած են եղել։

Նշվում է, որ զինծառայող Տիգրան Բերաքչյանի մոտ կտրված են եղել ականջներն ու աջ ձեռքի մատները։ Արման Անդրասյանի մոտ կտրված է եղել աջ ականջը, կտրվածքներ են եղել կրծքավանդակի վրա։

Քառօրյա պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանի մոտ կտրված է եղել աջ ձեռքի մատը։ Զինծառայող Աշոտ Շահբազյանի ձախ աչքը հանված է եղել։

Դիտվել է 653 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy